Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթեց Ղազախստանի հավաքականին
ՍպորտՖուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ընտրանին հյուրընկալեց Ղազախստանի թիմին (2:0):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման առաջին իսկ րոպեին անսպասելի վնասվածք ստացավ Գևորգ Ղազարյանը: Նրան փոխարինեց Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի ազգային թիմն ակնհայտ առավելություն ուներ: Աչքի ընկնելու հնարավորություն ուներ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և թիմերը ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսում Ղազախստանի հավաքականի փորձեր ձեռնարկեց առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն ապարդյուն: Ղազախների համար իրավիճակն առավել բարդացավ, երբ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտը լքեց Սերգեյ Մալիյը: Հանդիպման 73-րդ րոպեին դիպուկ հարվածով հաշիվը բացեց ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը: 3 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Արազ Օզբիլիսը:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի հունիսին 10` արտագնա խաղում մրցելով Մոտենեգրոյի հետ: