Կարմիր քարտը ճիշտ ժամանակին էր, այն օգնեց վերգտնել մեր խաղը. Արթուր Պետրոսյան
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով կարմիր քարտը օգնեց թիմին վերգտնելու սեփական խաղը:
«Առաջին խաղակեսը շատ լավ խաղացինք, հակառակորդին չէինք թողնում իր կիսադաշտից դուրս գալ: Գնդակը հանգիստ չէր խաղարկվում, տղաներն էլ հարձակվողական ոճի ֆուտբոլ խաղացին: Երկրորդ կեսին խաղի թելը կորցրեցինք, բայց կարմիր քարտը ճիշտ ժամանակին էր, այն օգնեց մեզ վերգտնել մեր խաղը: Մենք շատ պահեր ստեղծեցինք, սրությունն էլ կար: Շատ բաց տեղեր ունենք, որի վրա պետք է աշխատենք: Մենք պարտավոր էինք հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Մենք ընդգծված հարձակվող ունեինք` Արթուր Սարկիսովը: Սա առանց սխալների խաղ չէր»,-հետխաղյա մամուլի ասուլիս ժամանակ ասաց Պետրոսյանը:
Գլխավոր մարզիչ խոսեց նաև վնասվածք ստացած Գևորգ Ղազարյանի մասին մասնավորապես փաստելով. «Գևորգ Ղազարյանն հիվանդանոցում է: Նրա կորուստը այս խաղի ամենացավալի պահն էր: Հուսով եմ, ոչ մի լուրջ բան չի լինի նրա հետ, քանի որ թե որպես մարդ, թե ֆուտբոլիստ նա մեզ պետք է»:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Հենրիխ Մխիթարյանի և Արազ Օզբիլիսի գոլերի շնորհիվ հաղթեց Ղազախստանի թիմին: