Վլադիմիր Հակոբյանը Շարժայի մրցաշարի առաջատարներից հետ է մնում կես միավորով
Սպորտ«Շարժա Մասթերս» մրցաշարում տեղի ունեցան 3-րդ և 4-րդ տուրերի պարտիաները:
3-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ տոնեց, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Էդուարդ Հակոբյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
«Շարժա Մասթերս»-ի 4-րդ տուրում Հայաստանի երեք պատվիրակներն էլ հաղթանակներ տոնեցին. Վլադիմիր Հակոբյանը առավելության հասավ Սիրիան ներկայացնող Ալ-Հիշամ Յագշիի նկատմամբ, Գաբրիել Սարգսյանը` Դուանե Ռովեյի, իսկ պատանի Էդուարդ Հակոբյանը ուժեղ գտնվեց Հնդկաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Պադմինի Ռութից, ով վերջերս ավարտված աշխարհի կանա նց առաջնության առաջին փուլում հաղթանակ էր տոնել Էլինա Դանիելյանի նկատմամբ:
4 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստ, ովքեր 4 հնարավորից վաստակել են նույնքան միավոր: Վլադիմիր Հակոբյանը 4 հնարավորից իր ակտիվում գրանցել է 3.5 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում, Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3 միավոր, իսկ Էդուարդ Հակոբյանը` 2: