Հեծանվորդ Հրաչ Շաբոյանը Սան Դիմասի մրցումներում գրավել է 4-րդ հորիզոնականը
ՍպորտՀեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Շաբոյանը հաջող է հանդես եկել Սան Դիմասի հեծանվավազքի երեք փուլերում էլ:
Արմենպրեսի հաղորդմամբ` Հրաչ Շաբոյանը հանդես է գալիս «Velosport» ակումբի կազմում և Սան Դիմասի մրցավազի երեք մեկնարկներում Շաբոյանն առաջին օրվանից հետո 22-րդ տեղում էր, երկրորդում` 7-րդն էր, իսկ ահա վերջին մրցավազքում Շաբոյանը գրավեց 4-րդ հորիզոնականը:
«Այս մրցումներին մասնակցում է ԱՄՆ ակումբային թիմերի կորիզը, և ըստ այս արդյունքների ձևավորվում է նրանց հավաքական թիմը: Հրաչը Հայաստանի դրոշի ներքո կմասնակցի խճուղու աշխարհի և Եվրոպայի առաջնությանը: Հիմա առավել մեծ սպասելիքներ ունենք նրանից»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
Հրաչ Շաբոյանը աշխարհի երիտասարդների չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին է: