«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է խաղացողների վարքի համար
ՍպորտԱնգլիայի ֆուտբոլային ասոցիացիան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում (1:1) ֆուտբոլիստների ոչ մարզական վարքի համար: Ակումբը ստիպված կլինի վճարել 35 հազար ֆունտ ստերլինգ, հաղորդում է Ասոցիացիայի մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները Գվարդիոլայի գլխավորած թիմի դարպասին նշանակված 11 մետրանոցի դրվագում չէին կարողացել վերահսկել իրենց ֆուտբոլիստների վարքը: 11 մետրանոցն իրացրել էր «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները: