Մարկոս Պիզելին շուտափույթ ապաքինում է մաղթել Գեւորգ Ղազարյանին
ՍպորտՀայաստանի հավաքականի եւ հունական «Քսանտիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին արագ ապաքինում է մաղթել պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանին, որը ծնկահոդի խաչաձեւ կապանների մասնակի կտրվածք եւ մենիսկի վնասվածք էր ստացել Ղազախստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում:
«Հուսով եմ՝ շուտ կապաքինվես, եղբայր: Հույս ունեմ շուտով տեսնել գոլերդ, որպեսզի միասին տոնենք: Եղիր ուժեղ: Շուտափույթ ապաքինում»,- «Ինստագրամում» գրել է Մարկոսը:
Հիշեցնենք, որ Երեւանում կայացած խաղում Գեւորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել առաջին րոպեին եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա ոտքին գիպս էին դրել: Վերջնական ախտորոշումը կարվի Գերմանիայում: