Գևորգ Ղազարյանը կվերադառնա 6 ամսից ոչ շուտ
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և պորտուգալական «Մարիտիմու»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը խաղադաշտ կվերադառնա 6 ամսից ոչ շուտ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են պորտուգալականա ԶԼՄ-ները: Ղազարյանն արդեն Մադեյրա քաղաքում է և անցել նախնական հետազոտություն. նա կապանների մասնակի պատռվածքի ու մենիսկի վնասվածքի պատճառով բաց կթողնի 6 ամիս:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղի մեկնարակյին րոպեներին Գևրոգ Ղազարյանը վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը: Հայաստանի թիմը հաղթեց այդ խաղում 2:0 հաշվով: