ՖԻՖԱ-ն որակազրկել է Մեսսիին 4 խաղով
ՍպորտՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել որակազրկել Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին Աշխարհի 2018 թվականի որակավորման փուլի շրջանակում Չիլիի (1:0) ընտրանու հետ կայացած խաղի ընթացքում ոչ մարզական պահվածքի համար:
Կատալոնական «Բարսելոնայի» 29-ամյա հարձակվողը հանդիպման ընթացքում վիրավորական խոսքեր է հնչեցրել մրցավարի օգնականի հասցեին և հիմա բաց կթողնի Արգենտինայի ընտրանու 4 պաշտոնական հանդիպում: Բացի այդ, Մեսսին տուգանվել է 9, 350 եվրոյով:
Պատիժն ուժի մեջ է այսօրվանից. Մեսսին բաց այսօր կայանալիք Բոլիվիայի ընտրանու հետ հանդիպումը: