Օզբիլիսը մասնակցել է Ումրանիեսփորի հետ ընկերական հանդիպմանը
Սպորտ«Բեշիքթաշը» ընկերական հանդիպում է անցկացրել «Ումրանիեսփորի» հետ և հաղթել 2:1 հաշվով:
Հանդիպմանը մասնակցել է նաև «Բեշիքթաշի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Վերջինս խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 73-րդ րոպեին:
Հավելենք, որ երկու օր առաջ Օզբիլիսը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել էր Ղազախստանի հետ հանդիպմանը և դարձել գոլի հեղինակ: