Կապան-Քաջարան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կողմից կատարված լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում Կապան-Քաջարան ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Մարտի 28-ի ժամը 20:00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակվել էր:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։