Սարի. Չեմպիոնների լիգան ինձ հետաքրքիր չէ
ՍպորտԻտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մտադիր չէ մոտակայքում աշխատանքի անցնել այլ ակումբում: Իտալացի մասնագետը կարծում է, որ իմաստ կա կրճատել Սերիա Ա-ի մասնակիցների թիվը:
«Ինձ թվում է, որ Իտալիայի առաջնության համար 20 թիմերը շատ են, և, հնարավոր է, ինչ-որ բան անհրաժեշտ է փոխել: Ապագայիս մասին կարող եմ ասել, որ երեք տարվա պայմանագիր ունեմ «Նապոլիի» հետ:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա չեմ դիտելու այն, քանի որ «Նապոլին» դուրս է մնացել այդ մրցաշարից»,- Սարիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: