Դրոգբան կխաղա ԱՄՆ-ում
ՍպորտԿոտ դ՛Իվուարի հավաքականի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան կարիերան կշարունակի ԱՄՆ-ում:
France Football-ի համաձայն՝ 39-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել «Ֆինքս Ռայզինգ» ակումբի հետ, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի երկրորդ լիգայում:
Դրոգբայի նախորդ ակումբն էր կանադական «Մոնրեալ Իմփեքթը», որի կազմը նա լքել էր 2016-ի նոյեմբերին: «Ֆինքս Ռայզինգում» է խաղում նաեւ «Չելսիում» Դրոգբայի նախկին թիմակից Շոն Ռայթ Ֆիլիպսը: