Հայաստանում չեխական շուկայի առաջատար Pilsner գարեջրի պահանջարկն ավելացել է
ՏնտեսությունՀայաստանում ավելացել է չեխական շուկայի առաջատար Pilsner գարեջրի պահանջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Պրահայի ռադիոն` ընդգծելով, որ Pilsner գարեջրի արտադրող Plzensky Prazdroj ընկերությունը հայտարարել է արտադրանքի արտահանման ծավալների ավելացման մասին:
Ընկերությունը հայտնել է, որ 2017թ. անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գարեջրի արտահանման ծավալներն աճել են 970 հազար հեկտոլիտրով: Նշվում է, որ Pilsner գարեջրի ավանդական շուկաներից բացի, որոնք են Գերմանիան, Լեհաստանը, Սլովակիան և ԱՄՆ-ն, աճում է իրենց արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թայլանդը, Սինգապուրը, Հայաստանը և Իսրայելը: