«Բարսելոնայի» արձագանքը Մեսիի որակազրկմանը
Սպորտ«Բարսելոնան» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի 4-խաղյա որակազրկման հարցով: ՖԻՖԱ-ն Արգենտինայի հավաքականի ավագին պատժել էր Չիլիի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման ժամանակ մրցավարին անպատվելու համար:
«Բարսելոնան» զարմացած ու վրդովված է ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի՝ Արգենտինա – Չիլի խաղում Լիոնել Մեսիի վերաբերյալ որոշումից: Ակումբը կարծում է, որ 4-խաղյա որակազրկումը անարդարացի ու անհամապատասխան պատիժ է: «Բարսելոնան» ցանկանում է դարձյալ իր աջակցությունը հայտնել Մեսիին, որը միշտ օրինակելի վարք է դրսեւորել խաղադաշտում եւ դրա սահմաններից դուրս»,- ասվում է հայտարարությունում, փոխանցում է ակումբի կայքը:
Հիշեցնենք, որ Մեսին որակազրկման պատճառով չմասնակցեց Բոլիվիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 14-րդ տուրի խաղին, որում Արգենտինայի թիմը պարտվեց 0:2 հաշվով: Նա Արգենտինայի հավաքականին չի օգնի նաեւ Ուրուգվայի, Պերուի եւ Վենեսուելայի հետ ընտրական խաղերում: