Ֆեյսբուքյան հարց ու պատասխան` թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի հետ
ՀասարակությունԹիվ 1 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան նախընտրական էջում հայտարարել է, որ այսօր և վաղը բնակիչների հետ հարց ու պատասխանի ձևաչափով կպատասխանի բոլորի հարցերին։
Հրապարակման մեջ նշված է, որ այսօր՝ մարտի 29-ին, ժամը 18։00-ից սկսած մինչ վաղը՝ մարտի 30-ը, ժամը 13։00-ն Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր նախընտրական էջում Ռոբերտ Սարգսյանը հարցեր է ընդունելու Ավան, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանների բնակիչներից և բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու է իր պատասխանները։
Նշենք, որ հրապարակումը բաց է, և բոլոր օգտատերերը կարող են իրենց հարցերն ուղղել պատգամավորի թեկնածուին։ Ռոբերտ Սարգսյանը նաև նշել է, որ ինքը երբեք չի խուսափել բնակիչների հետ շփումից և հորդորել է ակտիվ լինել, գրել հարցեր, որոնք կարևոր են և անհանգստացնում են նշված վարչական շրջանների բնակիչներին։