Դե Բուրը հրաժարվել է գլխավորել Հոլանդիայի հավաքականը
ՍպորտԻտալական «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը հրաժարվել է գլխավորել Հոլանդիայի ազգային հավաքականը,- տեղեկացնում է Football Italia-ն:
Նախորդ կիրակի «նարնջագույնների» նախկին գլխավոր մարզիչ Դանի Բլինդը հեռացվել էր իր զբաղեցրած պաշտոնից:
Դե Բուրի ներկայացուցիչ Գիդո Ալբերսը հայտարարել է, որ 46-ամյա մասնագետը որոշում է կայացրել մերժել Հոլանդիայի ընտրանու առաջարկն ակումբային ֆուտբոլով զբաղվելու նպատակով: