Իբրահիմովիչ. Ընտրել եմ լավագույն անգլիական ակումբը
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խուսափում է իր ապագայի մասին հարցերին պատասխանելուց:
«Պայմանագրում կա այն մեկ տարով երկարաձգելու հնարավորության մասին կետ: Ցանկանում եմ ասել, որ կփորձեմ հիանալի խաղալ այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ եմ, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Դեռ բավականին ժամանակ կա:
Հաճույք եմ ստանում այս ֆանտաստիկ ակումբում գտնվելուց և հիանալի մարզչի հետ աշխատելուց: Մոուրինյուն լավագույն մարզիչն է «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
ՄՅՈւ-ի ֆուտբոլիստ եմ, ինձ ցանկանում էին այստեղ տեսնել, և ընտրեցի այս ակումբը, որը լավագույնն է Անգլիայում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Telegraph-ը: