Մեսսին նամակով դիմել է ՖԻՖԱ
ՍպորտԱրգենտինայի ֆուտբոլի հավաքականի կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լեո Մեսսին նամակով դիմել է ՖԻՖԱ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեսսին պատժվել էր և որակազրկվել 4 խաղով աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու Արգենտինա-Չիլի խաղի ժամանակ մրցավարին անպատվելու համար:
«Ես հերքում եմ, որ մրցավարին անպատվել եմ: Եզրային մրցավարն ինձ հասկանում էր, քանի որ բրազիլացի էր: Իմ խոսքերը չեն վիրավորել նրան, քանի որ մենք ընկերական խոսել ենք միմյանց հետ: Ես դա որևէ մեկին չեմ ուղղել և ներողություն եմ խնդրում դրա համար»,-գրել է Մեսսին:
Արգենտինացին բաց թողեց ազգային թիմի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: Արգենտինական թիմը մրցում էր Բոլիվիայի թիմի հետ և պարտվեց 0:2 հաշվով: