Ռուսաստանը մտադիր է ավելացնել Արկտիկայում նավթի արդյունահանումը
ՏնտեսությունՌուսաստանը մտադիր է 20 տարվա ընթացքում ավելացնել Արկտիկայում նավթի արդյունահանման ծավալները՝ 17%-ից հասցնելով 26%-ի: Gazeta-ի փոխանցամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Ներկայում Ռուսաստանն Արկտիկայում արդյունահանում է իր ընդհանուր ծավալների 17%-ը: 20 տարի անց այդ մասնաբաժինը կհասցնի 26%-ի»,- Միջազգային արկտիկական ֆորումի ժամանակ ասել է Նովակը:
Ավելի վաղ նախարարը հաղորդել էր, որ Արկտիկայում էներգետիկ ոլորտում ներդրումների պոտենցիալն առաջիկա 20 տարիներին կկազմի 400-600 մլդր դոլար: