Դավիթ Արշակյան. Հպարտություն է խաղալ լեգենդի հետ
Սպորտ«Չիկագո Ֆայրի» հարձակվող Դավիթ Արշակյանն ագլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված Բաստիան Շվայնշտայգերին հաջողություն է մաղթել ամերիկյան ակումբում:
«Հպարտություն է խաղալ լեգենդի հետ: Բարի գալուստ, Բաստի»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հավաքականի թեկնածուն:
Հիշեցնենք, որ գերմանացի կիսապաշտպանը «Չիկագո Ֆայրի» հետ պայմանագիր է կնքել «1+1» համակարգով եւ ստանալու է տարեկան 4.5 միլիոն դոլար աշխատավարձ: 32-ամյա Շվայնշտայգերը MLS-ում նորամուտը կնշի «Մոնրեալի» դեմ ապրիլի 1-ին կայանալիք խաղում: