Հյուսիսային Կարոլինան մերժել է տրանսգենդերների զուգարանների մասին օրենքը
ՀասարակությունՀյուսիսային Կարոլինայի իշխանությունները պայմանավորվել են մերժել օրինագիծը, որով տրանսգենդերները պարտավորվում են զուգարան ընտրել ըստ անձնագրում նշված սեռի:
Որոշման մասին հայտարարվել է նահանգապետ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ռոյ Կուպերի եւ նահանգային հանրապետական օրենսդիրների կողմից, հաղորդում է BBC-ն:
«Ձեռք բերված փոխզիջումը զիջումներ եւ շահ է ենթադրում բոլոր կողմերի համար, եւ մենք ուրախ ենք, որ այդ առաջարկությունն ամբողջությամբ պաշտպանում է հանրային զուգարանների անվտանգությունՆ ու մասնավոր բնույթը»,- ասվում է հանրապետականների նահանգային առաջնորդներ Թիմ Մուրի եւ Ֆիլ Բերգերի հայտարարության մեջ:
Հիմա արդեն փաստաթուղթը պետք է հավանության արժանանա խորհրդարանի կողմից: