59-ամյա Մարտունիկը հանձնել է եղբոր զենք-զինամթերքը
ՀասարակությունՈստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1958 թ. ծնված Մարտունիկ Կ.-ն կամավոր հանձնել է ատրճանակի 1 պահունակ, 4 հրահաղորդ քուղ, 5.45 մմ տրամաչափի, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 118 եւ 5.45 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրացանի 3 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 59-ամյա Մարտունիկը ոստիկանների հայտնել է, որ դրանք պատկանել են իր ազատամարտիկ եղբորը: