ՄԻԵԴ-ն Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել
ՀասարակությունՄարդու իրավունքների եվրոպական դատարանը Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել:
Ինչպես հայտնեց Ավաքեմյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը, ՄԻԵԴ-ը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ (արդար դատաքննության իրավունք) և 13-րդ (իրավական պաշտպանության արդյու նավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտումը:
«ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանի Հանրապետությունը Ավաքեմյանին պետք է հատուցի բարոյական վնաս՝ 3600 եվրոյի չափով»,- նշեց Ալումյանը:
Նրա խոսքով` Հայաստանում կայացվել էր դատական ակտ, որով պարտապանը Ավաքեմյանին պետք է 25 հազար եվրո նյութական վնաս հատուցեր:
«Օրենքով սահմանված կարգով կատարողական թերթը ներկայացված է եղել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, պարտապանը ունեցել է գույք , որի վրա կարելի էր բռնագանձումը տարածել, սակայն այդ վճիռը չէր կայացվել»,- ասաց Ալումյանը: ՄԻԵԴ-ը, փաստորեն, համարել է, որ Հայաստանը չի ձեռնարկել վերջնական վճիռներն իրագործելու համար անհրաժեշտ քայլեր: