Ավտոբուսային թիվ 13 երթուղու ուղեգծում ներառվել է նաեւ Սարի թաղը
ՀասարակությունԱվտոբուսային թիվ 13 երթուղու ուղեգծում ներառվել է նաեւ Սարի թաղը: Այս առնչությամբ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հաշվի առնելով մայրաքաղաքի Սարի թաղի ուղեւորափոխադրման կազմակերպումը բարելավելու անհրաժեշտության մասին տարածքի բնակիչների խնդրանքը` Երեւանի քաղաքապետարանը ավտոբուսային հ.13 երթուղու ուղեգիծը երկարացրել է մինչեւ Սարի թաղ, որի արդյունքում կապահովվի տվյալ տարածքից տրանսպորտային անմիջական հաղորդակցությունը դեպի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ»: