«Չելսին» Կոնտեին առաջարկում է 5 տարվա պայմանագիր՝ 50 միլիոն եվրո կլաուզուլայով
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը շարունակում է բանակցել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, որի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ի ամառը:
Tuttosport-ի համաձայն՝ անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն իտալացի մասնագետին առաջարկում է 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով: Բացի այդ, նոր պայմանագրում կլինի 50 միլիոն եվրո կլաուզուլա: Կոնտեն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, եթե կլաուզուլան լինի 20 միլիոն եվրո: Այժմ մարզիչը «Չելսիում» ստանում է տարեկան 7.5 միլիոն եվրո աշխատավարձ:
Բացի այդ, իտալացին Ռոման Աբրամովիչին հայտնել է, որ չի պատրաստվում բաց թողել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին, որին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»: