Նոյերից հետո «Բավարիան» կորցրեց նաեւ երկրորդ դարպասապահին
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Սվեն Ուլրիխը վնասվածք է ստացել մարզման ժամանակ եւ չի կարող մասնակցել առաջիկա խաղերին, փոխանցում է Bild-ը:
Սպասվում է, որ առաջիկա խաղերում «Բավարիայի» դարպասը պաշտպանելու է թիմի երրորդ դարպասապահ Տոմ Շտարկեն:
«Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերն էլ օրեր առաջ վնասվածք էր ստացել Գերմանիայի հավաքականի կազմում մարզվելիս: Նոյերը վիրահատվել է եւ բաց կթողնի Գերմանիայի առաջնության առաջիկա հանդիպումները, բայց կհասցնի վերականգնվել մինչեւ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայությունը: Առաջին խաղը տեղի կունենա ապրիլի 12-ին Մյունխենում: