Մերձավորները՝ Հարություն Կարապողոսյանի մասին՝ պարկեշտ, ազնիվ ու համեստ
ՀասարակությունԱԺ պատգամավորի թեկնածու, անկուսակցական Հարություն Կարապողոսյանը ոչ միայն սրտացավ, մեծապատիվ ու փորձառու քաղաքական գործիչ է, այլև օժտված է բուժելու հատկությամբ: Երկար տարիներ զբաղվում է մանուալ թերապիայով, կամ ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված ասել՝ սնխչությանը:
Զրուցելով բազմաթիվ քաղաքացիների հետ, եկանք այն համոզմանը, որ պարոն Կարապողոսյանն իրոք այն հայորդին է, ումով միայն հպարտանալ կարելի է:
Ընդունված է համարել, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում: ԱԺ պատգամավորի թեկնածուն բացառություն չէ: Օժտված լինելով բուժելու բնատուր հատկությամբ, դեռասության տարիներից ի վեր՝ մանուալ թերապիայի միջոցով անշահախնդրորեն բուժում է հոդացավի գագանտով իրեն դիմող մարդկանց:
Կարապողոսյանի հետ երբև առնչված քաղաքացիների խոսքով, վերջինս պարկեշտ, ազնիվ ու համեստ անձնավորություն է:
Ինքը՝ Կարապողոսյանը, անդրադառնալով իր կոչմանը, ընդգծում է, որ վերջին տասնամյակում մանուալ թերապիան կամ սնխչությունը ձեռնաբուժության մի տեսակ է, որը գիտնականորեն հիմնավորում ունի և չի հակասում առողջապահական նորմերին:
Իր խոսքով քաղաքական գործունեությունը երբեք չի խանգարել իր կոչմանը: