Օլեգ Եսայանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալին
ՏնտեսությունԲելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մարտի 31-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԲՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոյին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում երկու երկրների փոխհարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ և ԲՀ միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարներին:
Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: