Մանուչարյանի գոլը հաղթանակ է բերել Ուրալին
ՍպորտՌուսաստանի առաջնության 21-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Անժիին»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը դաշտ է դուրս եկել 50-րդ րոպեին: 82-րդ րոպեին նա չի կարողացել հաջող իրացնել 11 մետրանոց հարվածը: 6 րոպե անց նա դարձել է հաղթական գոլի հեղինակ:
Այս հաղթանակի շնորհիվ «Ուրալը» վաստակել է 23 միավոր և հավասարվել «Անժիին»: