Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքն աճել է
ՏնտեսությունՀայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 46 մլրդ 303,4 մլն դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 0,4 տոկոսով:
Այդ թվում՝ միայն գյուղատնտեսական արտադրանքն աճել է 0,1 տոկոսով` կազմելով 40 մլրդ 390,9,9 մլն դրամ: Ընդ որում, բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 738,2 մլն դրամ` նվազելով 34 տոկոսով, իսկ անասնաբուծությանը` 39 մլրդ 652,7 մլն դրամ, ինչը 2016 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,1 տոկոսով:
Ձկնորսության ճյուղում արտադրանքի ծավալը կազմել է 5 մլրդ 912,5 մլն դրամ`2016 թվականի հունվար-փետրվարի համեմատ աճելով 1,8 տոկոսով: 2017 թվականի միայն փետրվարին ձկնորսությունը կազմել է 2 մլրդ 391,1 մլն դրամ, ինչը 2016 թվականի փետրվարի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 0,9 տոկոսով: