Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Այազ Մութալիբով. «Ընտրություն չունենք` կամ հավերժորեն հակամարտելու ենք, կամ պետք է ուժ գտնենք և պայմանավորվենք խաղաղության մասին». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին հարցազրույցները բավականին լուրջ արձագանք են գտել ոչ միայն հայկական, այլև դրսի լրատվական, հասարակա–քաղաքական շրջանակներում: Թե հայկական դաշտի` մեծամասամբ էմոցիաների վրա հիմնված և այլընտրանքային լուծում չառաջարկող արձագանքն ինչպիսին է, շատ է խոսվել:

Ադրբեջանական մամուլում էլ Տեր–Պետրոսյանի հարցազրույցներից առաջացած ուռա–ոգևորությունն ակնհայտ էր ու սպասելի: Բայց երեկ Տեր–Պետրոսյանի խոսքին արձագանքել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը: Մութալիբովի խոսքը միանգամայն տարբերվում էր ադրբեջանական մյուս արձագանքներից` լրացնելով և շարունակելով այն, ինչը Տեր–Պետրոսյանի գլխավոր միտքն էր` Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դրսևորեն քաղաքական կամք և հաստատեն խաղաղություն: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Մութալիբովի խոսքը հնչում է haqqin.az կայքով, որը թեև ունի ընդդիմադիրի համարում, բայց պաշտոնական Բաքվի խոսնակն է:

Ստացվում է հետաքրքիր վիճակ` թե Հայաստանում, թե Ադրբեջանում իշխանությունների փոխարեն խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին բարձրաձայնում, հասարակությանը դրան նախապատրաստում են առաջին նախագահները: Եթե Տեր–Պետրոսյանն այսօր հանդես է գալիս ընդդիմության դիրքերից, բայց տվյալ հարցում իր լիակատար աջակցությունը հայտնում իշխանություններին (ընդ որում, ինչպես ինքը նշեց, կապ չունի, թե այս պահին ով է իշխանություն), ապա Մութալիբովը, ով ստիպված է եղել հրաժարական ներկայացնել Ղարաբաղում ռազմական գործողությունների մեջ չհաջողելու մեղադրանքով, հիմնականում Խոջալուի դեպքերի և Շուշիի, իրենց խոսքերով, անկման պատճառով, երկար տարիներ գտնվել է հետախուզման մեջ (թեև բոլորը գիտեին, որ Մոսկվայում է), և միայն մի քանի տարի առաջ` 2011–ին, իշխանությունները նրան թույլատրեցին վերադառնալ հայրենիք: Այսինքն, մեծ հաշվով նա չի կարող ասել մի բան, որը դեմ է իշխանությունների կարծիքին: Ու եթե հիմա Մութալիբովը նույնպես կողմ է արտահայտվում խաղաղությանը, նշում, որ «խաղաղ գոյակցությանն այլընտրանք չկա», նշանակում է ստացել է իշխանությունների հավանությունը: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ թե Հայաստանում, թե Ադրբեջանում հասարակությանն սկսել են նախապատրաստել հարցի խաղաղ կարգավորմանը: Առաջին նախագահների այս հայտարարությունները խնդիր ունեն ստուգելու հասարակական ռեակցիան, նաև փաստարկելու իրենց ընտրած ուղու, թերևս առաջիկայում բոլորիս սպասվող ուղու բարդ, բայց ճշմարիտ լինելը:

Ստորև ներկայացնում ենք Մութալիբովի խոսքը:

«Տեր–Պետրոսյանին գիտեմ որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, ու եթե նա նման հայտարարություն է անում, ուրեմն հասկանում է, որ Հայաստանի զարգացման ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ խաղաղության միջով:

Շատ առիթներ եմ ունեցել հանդիպելու նրա հետ: Նա շատ խելացի մարդ է և պետք է ասեմ, որ ոչ մի անգամ նրա կողմից չեմ տեսել բացահայտ ատելություն Ադրբեջանի դեմ: Եթե նա մեզ ձեռք է մեկնում, ապա չպետք է այն մերժենք:

Այո, մեր տարածքները բռնազավթվել են նրա օրոք, ոչ մի դեպքում չպետք է մոռանալ մեր պատմության այդ ողբերգական էջերի մասին, բայց միաժամանակ պետք է իրատեսորեն գնահատել վիճակը: Մեր ժողովուրդները պետք է առաջ նայեն, մտածեն մեր երկրների, մեր տարածաշրջանի բարեկեցիկ ապագայի մասին: Այլ ընտրություն չունենք` կամ հավերժորեն հակամարտելու ենք, կամ պետք է մեր մեջ ուժ գտնենք և պայմանավորվենք խաղաղության մասին:

Միշտ համարել և համարում եմ, որ խաղաղ գոյակցությանն այլընտրանք չկա: Պետք է քաղաքական կամք և մեր, և հայկական կողմից, որպեսզի լուծենք այս ցավոտ խնդիրը: Մեր փոխարեն դա ոչ ոք չի լուծի` ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ մեկ այլ խումբ: Մենք պետք է մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության»,– ասել է Մութալիբովը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով