Էդգար Մանուչարյանը` «Ուրալ»-ի հաղթանակի մասին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Ուրալ»-ի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը խոսել է հերթական գոլի մասին, որը հաղթանակ բերեց եկատերինբուրգյան ակումբին:
«Ուրախ եմ «Ուրալ» վերադառնալու համար: Ինչ որ շրջան չէի մասնակցում պաշտոնական խաղերում և դա իր հետքը թողեց, սակայն ես համառորեն մարզվում էի: Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով պատրաստ եմ, սակայն պատրաստ եմ թիմին օգնել: Մենք ցանկանում ենք հաղթել ամեն խաղում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` Մանուչարյանի խոսքերը փոխանցում է «Championat»-ը:
Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ուրալ»-ն արտագնա խաղում հաղթեց «Անժի»-ին` 2:3: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ 50-րդ րոպեին: Խաղի վերջնամասում Մանուչարյանը խփեց «Ուրալ»-ի 3-րդ հաղթական գնդակը: Հայ կիսապաշտպանը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը: