Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթրե Յունայթեդ»-ի կադրային խնդիրների մասին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «կարմիր սատանաների» կադրային խնդիրների մասին:
«Մեզ համար դրանք վատ լուրեր են, բայց պատրաստ ենք խաղալու: Բոլորս պետք պատասխանատվությունը մեզ վրա վերցնեն, օգնենք թիմին հաղթել»,- Արմենպրեսի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 1-ին` մրցելով «Վեստ Բրոնվիչ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Հանդիպումը բաց կթողնեն որակազրկված Զլատան Իբրահիմովիչը, Անդեր Էրերան, վնասվածքներ ունեցող Քրիս Սմոլինգը, Ֆիլ Ջոնսը, Պոլ Պոգբան, ինչպես նաև Խուան Մատան: