Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Սիրիահայ գործարարների հիմնած դեղագործական արտադրությունը թույլ կտա 30-40 տոկոսով նվազեցնել դեղորայքի գները

  Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում ապրիլի 1-ին բացվեց  «Թուֆենքչի գրուպ» դեղագործական արտադրանքի գործարանը, որը հիմնադրվել է սիրիահայ գործարարների կողմից: Արմենպրեսի հաղորդմամբ` բացման արարողության ներկա գտնվեցին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, գործարանում արտադրվելու են ցանկացած դեղամիջոցներ, որոնք պահանջարկ ունեն ներքին շուկայում: 

«Արտադրության սպառման դեպքում այն հնարավորություն կտա  մինչև 30-40 տոկոսով շուկայում դեղորայքի գները նվազեցնել»,- ասաց Ալթունյանը:

Նրա խոսքով` նման տեսակի գործարան դեռևս չի եղել Հայաստանում:

«Իհարկե, ունենք դեղագործական արտադրություններ, որոնք զբաղվում են այլ գործառույթներով, սակայն փաթեթավորման այսպիսի արտադրություն դեռ չի եղել: Հուսով եմ, որ նման արտադրությունները կզարգանան»,- նշեց նախարարը:

«Թուֆենքչի» ընկերության նպատակն է թողարկել բարձրորակ դեղագործական արտադրանք, մասնավորապես` ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր և այլն:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կարևորեց այն հանգամանքը, որ գործարանը ստեղծվել է սիրիահայերի կողմից:

«Նման նախաձեռնությունները նախարարության համար շատ ողջունելի են և ուրախալի:  Մենք պատրաստ ենք սփյուռքի մեր բոլոր հայրենակիցների կողքին լինել , որպեսզի նման նախաձեռնությունները ավելի հաճախակի լինեն և նրանց համար Հայաստանում գործունեություն ծավալելը լինի ավելի գրավիչ և ուրախալի»,- ընդգծեց Կարայանը:

Նախարարի կարծիքով` նման գործարանների բացումը կընդլայնի դեղագործական ոլորտում արտադրությունը:

«Այս նախաձեռնությունը կարևոր է դեղագործական ոլորտի զարգացման համար, որն ունի բավականին մեծ ներուժ և հեռանկար, որը դեռ իրացված չէ: ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը ստացել է լայն հնարավորություններ, որպեսզի կարողանա երկրում արտադրվածը արտահանել ԵԱՏՄ մեծ շուկա»,- նշեց Կարայանը:

«Թուֆենքչի գրուպ» գործարանի գործադիր տնօրենը Կառլո Գասպարը նշեց, որ 2017 թվականին «Թուֆենքչի» ընկերությունը նախատեսում է արտադրել 350-400 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, ստեղծել 25-30 աշխատատեղ:

«Հետագայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի ևս 50-60 աշխատատեղ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի  հետ սերտ համագործակցություն ենք ծավալել: Նախարարությունը ցույց է տվել մեզ ամենակարճ և դյուրին ճանապարհը, որպեսզի կարողանանք արագացնել գործարանի շահագործման գործընթացը»,-ընդգծեց գործադիր տնօրենը: Ըստ նրա` ընկերությունը նախատեսում է իր արտադրանքը արտահանել Սիրիա, Լիբանան, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն և այլն:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի դիտարկմամբ` նման նախաձեռնությունները կխթանեն մյուս սիրիահայերին Հայաստանում գործունեություն ծավալելու:

«Շատ հաճելի է, որ սիրիահայերը կան բոլոր ոլորտներում, և այսօր նման ձեռնարկություն է մեկնարկում: Սա նաև  հույս և վստահություն է բոլոր այն սիրիահայերի  համար, ովքեր  դեռևս տատանվում են` մնալ հայրենիքում, թե ոչ: Սիրիահայերի ներուժը շատ մեծ է, նրանք բոլորն էլ  ստեղծագործ, արարող և աշխատող  նվիրյալ մարդիկ են»,- եզրափակեց նախարարը: 

ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով