«Փյունիկ»-ը հաղթեց Գյումրիում
ՍպորտՖուտբոլի Հայաստանի առաջնության 21-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Գյումրու քաղաքային մարզադաշտում:
Արմենպրեսի հաղորդմամբ` Գյումրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Փյունիկ»-ին (0:2): Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Արթուր Քարտաշյանը և Պետրոս Ավետիսյանը:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 39-ական միավոր ունեն «Գանձասար-Կապան»-ը և «Ալաշկերտ»-ը: 37 միավոր ունի «Շիրակ»-ը, իսկ 36 միավոր ունի «Փյունիկ»-ը: