Խուան Մատան կարող է բաց թողնել մրցաշրջանի վերջին հատվածը վիրահատության պատճառով
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Խուան Մատան վիրահատության է ենթարկվել և կարող է բաց թողնել մրցաշրջանի վերջնամասը:
Այս մասին գրում է «Manchester Evening News»-ը: Իսպանացին դժգոհել է աճուկի շրջանի ցավերից և հինգշաբթի օրը վիրահատության է ենթարկվել: Կիսապաշտպանը կարող է բաց թողնել մրցաշրջանի վերջին հատվածը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 1-ին` մրցելով «Վեստ Բրոնվիչ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: