Մոուրինյու. Մրցակիցներն Օլդ Թրաֆորդ են գալիս պաշտպանվելու համար
ՍպորտՊրեմիեր լիգայի 30-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Բրոմվիչ» (0:0) հանդիպումից հետո «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է տպավորություններով:
«Հավասա՞ր պայքար. կարծում եք, որ խաղը հավասա՞ր էր: Ես կարող եմ ժպտալ հաղթանակի, պարտության և ոչ-ոքիի ժամանակ: Կներեք, սակայն սա հիմար հարց էր:
Երբ մի թիմ ամբողջ խաղի ընթացքում չի կարողանում անցնել սեփական կիսադաշտից այն կողմ, դուք անվանում եք դա «հավասա՞ր պայքար»:
Դավիդ Դե Խեան քնել էր ամբողջ խաղի ընթացքում: Մի կողմը տիրում էր գնդակին, մյուսը` ոչ: Մի թիմը ցանկանում էր հաղթել, մյուսը` չպարտվել: Թիմերն «Օլդ Թրաֆորդ» են գալիս պաշտպանվելու համար»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում BBC-ն: