Կոնտե. Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է
ՍպորտՊրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտվեց «Կրիսթալ Փելասին»: Հանդիպումից հետո «ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվեց իր տպավորություններով:
«Սա ֆուտբոլ է: Մենք պետք է ընդունենք այս արդյունքը: Բացեցինք հաշիվը 5-րդ րոպեին, սակայն 2 գնդակ բաց թողեցինք րոպեների ընթացքում: Պետք է ուղղել այդ սխալները:
Անգլիայում ամեն ինչ հնարավոր է: Հիմա մենք պետք է մտածենք հաջորդ հանդիպման մասին: Եթե հաղթեինք` երջանիկ կլինեինք: Հիմա պետք է կենտրոնանանք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի վրա»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում BBC-ն: