Կապան քաղաքում ավտոմեքենա է այրվում. դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ
Օրվա իրադարձություններԱպրիլի 2-ին, ժամը 07:45-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մինաս Պապյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է «Opel Astra» մակնիշի 34 RD 311 պետհամարանիշով ավտոմեքենա (վարորդ՝ Տ. Գ.):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: