Երիտասարդները կերպարանափոխվեցին, բայց տատիկն այդպես էլ չեկավ ընտրության ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀասարակությունԻնչպես հայտնում է Orer.am-ի թղթակիցը, Արտաշատ քաղաքի 12/7 ընտրատեղամասում ներկա էին, ինչպես իրենք էին ասում, քվեարկություն կատարած, սակայն տարածքը չլքող երիտասարդներ: Տեսանյութում եւ նկարներում պատկերված երիտասարդը մեր թղթակցի հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ընտրություն կատարելուց հետո քաղաքացին չի լքում տարածքը, պատասխանել էր, որ դպրոցի ներսում տատիկին է սպասում, իսկ շենքից դուրս չի գալիս, քանի որ ցուրտ է: Նշենք, որ եղանակը բավական բերնպաստ էր, արեւի շողերը բավական ջերմացնող: Մեր թղթակցի հետ զրույցից հետո լքելով տարածքը, փողոցում քաղաքացիներին ուղղորդելուց հետո, երտասարդը որոշեց կերպարանափոխվել: Կերպարանափոխվեց, բայց տատիկն այդպես էլ չեկավ: