«Սելթիկի» 6-րդ անընդմեջ չեմպիոնությունը 88 տարվա մեջ ամենավաղն է Շոտլանդիայում
Սպորտ«Սելթիկը» 6-րդ անգամ անընդմեջ նվաճեց ֆուտբոլի Շոտլանդիայի չեմպիոնի տիտղոսը: «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի ղեկավարությամբ թիմը 88 տարում ամենավաղ չեմպիոննությունն է ապահովում Շոտլանդիայում՝ խաղալով հանդիպումների 79,9 տոկոսը:
Նախորդ անգամ այդպիսի նվաճում ունեցել էր «Գլազգո Ռեյնջերսը» 1929 թվականին: Ռեկորդը պատկանում է նույն «Ռեյնջերսին», որը 1899-ին եւ 1990-ին չեմպիոնությունն ապահովել է խաղերի 78,8 տոկոսից հետո:
30-րդ տուրում «Սելթիկը» 5:0 հաշվով հաղթել է «Հարթսին» եւ վաստակել է 86 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Աբերդինն» ունի 61 միավոր: