2 մեդալ՝ Եվրոպայի Գավաթից
ՍպորտՁյուդոյի Հայաստանի հավաքականն ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որում նվաճել է 2 մեդալ:
Հայաստանը ներկայացնում էին 60 կգ քաշային Գոռ Մկրտչյանը, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը եւ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը: Սոսե Բալասանյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Ֆերդինանդ Կարապետյանը նվաճել է բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակցել են 27 երկրների 268 ձյուդոիստներ, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից: