Հայկ Գալստյանը գոլ է խփել Գերմանիայում
ՍպորտՖուտբոլի Գերմանիայի մինչեւ 19 տարեկանների առաջնության հերթական տուրում «Բոխումը» 1:1 հաշվով է ավարտել «Դույսբուրգի» դեմ արտագնա խաղը:
Հյուրերի կազմում առաջին խաղակեսին մասնակցել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը, որը դարձել է գոլի հեղինակ: