Ռեալը կրկնել է Պրիմերայի ռեկորդը
Սպորտ«Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղում (3:0):
Այս կերպ, Նաչոն դարձավ մադրիդյան ակումբի 19-րդ ֆուտբոլիստը, որն ընթացիկ մրցաշրջանում գոլի հեղինակ է դարձել: Խաղադաշտային խաղացողներից գոլ չեն խփել միայն Դանիել Կարվախալն ու Ֆաբիու Կոենտրաուն:
«Ռեալը» կրկնել է իսպանական ռեկորդը: 1994/95 մրցաշրջանում 19 տարբեր ֆուտբոլիստ գոլ էին խփել «Վալենսիայի» կազմում, իսկ մեկ տարի անց մադրիդյան թիմը կրկնել էր այդ նվաճումը:
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է թիմի բոլոր գոլերի 25%-ը (19 գնդակ), իսկ ևս 8 ֆուտբոլիստ աչքի են ընկել նվազագույնը երկու անգամ:
Ընթացիկ մրցաշրջանում 16 տարբեր ֆուտբոլիստ գոլ են խփել «Սելթիկի» կազմում, 14-ը՝ «Բարսելոնայի» կազմում, որի կազմում հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը խփել են թիմի գոլերի 58%-ը: