Օզբիլիսը Բեշիկթաշի երիտասարդական թիմի կազմում ամբողջական հանդիպման է մասնակցել
ՍպորտԹուրքիայի երիտասարդական առաջնության 26-րդ տուրում «Բեշիկթաշը» սեփական հարկի տակ ընդունել է «Գենչլերբիրլիղի» թիմին և նվազագույն հաշվով հաղթանակ տոնել:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Բեշիկթաշի» Մ21 թիմի կազմում դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը:
Ստամբուլը ներկայացնող ակումբի երիտասարդական թիմը մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 57 միավոր: