Սանե. Մանչեսթեր Սիթին կարող է հաղթել Չելսիին
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն խոսել է «Չելսիի» հետ առաջիկա հանդիպման մասին Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում: Հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին:
«Չելսիի» հետ խաղը շատ կարևոր է լինելու: Կարող ենք հաղթել և վաստակել երեք միավոր, սակայն լոնդոնցիներին հասնելը չափազանց բարդ կլինի:
Նրանց պարտությունից հետո պետք է կրճատեինք միավորների տարբերությունը, սակայն «Արսենալը» դեմ մեկ միավոր վաստակեցինք: Պետք է շարժվել առաջ»,- Սանեի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: