ԵԱՏՄ-ն և Մոլդովան Համագործակցության և փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի` Քիշնևում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրատնտեսական համագործակցությանն ընդլայնմանն առնչվող հարցեր:
Ինչպես տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ մոլդովական ապրանքները բավականին հայտնի են ԵԱՏՄ տարածքում, իսկ մոլդովացի գործարարն երը հնարավորություններ ունեն դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ընդլայնման առումով:
«Մենք տնտեսական միություն ենք և միտված ենք չորս ազատություններին հասնելուն` ապրանքների ու ծառայությունների, աշխատուժի և ֆինանսական ռեսուրսների ազատ տեղաշարժ: ԵԱՏՄ անդամ երկրներում ապրում և աշխատում են մեծ թվով Մոլդովայի քաղաքացիներ, իսկ մեր բիզնեսը ցանկանում է ակտիվ առևտրի մեջ լինել հանրապետության հետ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Մոլդովայի նախագահն էլ իր հերթին նշել է, որ վերջին տարիների ընթացքում հանրապետությունում ակտիվորեն քննարկվել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հնարավոր ձևաչափը: Մոլդովան ԱՊՀ անդամ երկրների հետ ունի ազատ առևտրի պայմանագիր, սակայն անհրաժեշտ է փնտրել նաև ԵԱՏՄ հետ տնտեսական համագործակցության ամրապնդման նոր ձևաչափեր: Իգոր Դոդոնն ընդգծել է, որ այդ հարցում Համագործակցության և փոխըմբռնման մասին հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է, որը թույլ կտա մոլդովական բիզնեսին պահպանել այս տարիների ընթացքում ձեռք բերած դիրքերը:
Կողմերը հուշագիրը ստորագր ել են հանդիպման ավարտին: Մեկնաբանելով այս փաստաթղթի ստորագրումը` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այն համագործակցության միայն կառուցողական բաղադրիչներ ընդգծող փաստաթուղթ է:
«Մեր դիրքորոշումն այն է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները պետք է միմյանց փոխլրացնեն, այլ ոչ թե բացառեն իրար»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Իգոր Դոդոնը և Տիգրան Սարգսյանը մասնակցել են նաև Քիշնևում «Եվրասիական տնտեսական միություն. Հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով ֆորումի բացմանը: