Մանչեսթեր Սիթին ամռանը կազմի լուրջ թարմացում կկատարի
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ամռանը կադրային «ջարդ» իրականացնել,- հաղորդում է «The Telegraph»-ը:
«Քաղաքայինների» ղեկավարությունը մտադիր է վաճառված ֆուտբոլիստներից ստանալ մոտ 100 միլիոն ֆունտ ստերլինգ:
Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույսեր չի կապում Սամիր Նասրիի, Ջո Հարթի, Էլիակիմ Մանգալայի, Վիլֆրիդ Բոնիի և Ժեզոն Դենայրի հետ: Բացի այդ, թիմից կարող են հեռանալ Վենսան Կոմպանին և Ֆերնանդոն:
«Մանչեսթեր Սիթին» կարող է դիտարկել նաև հետաքրքիր առաջարկներ Նոլիտոյի, Կլաուդիո Բրավոյի և Ալեքսանդր Կոլարովի տրանսֆերների վերաբերյալ: