Ծանրորդ Իզաբելլա Յայլյանը մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
ՍպորտԽորվաթական Սպլիթ քաղաքում մեկնարկեց ծանրամարտի կանանց և տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը:
Կանանց 58 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք անգամն էլ չկարողացավ բարձրացնել 87 կգ: Հրում վարժությունում Յայլյանը նախ հրեց 101 կգ, այնուհետ 106 կգ: Սակայն Յայլյանը չմոտեցավ երրորդ մոտեցմանը:
Հայաստանը ներկայացնող մարզիկները ելույթն կունենա հետևյալ հերթականությամբ. Սոնա Պողոսյանը 75 կգ քաշային կարգում մրցելույթը կսկսի ապրիլի 6-ին Երևանի ժամանակով 19:25-ին: Իսկ ահա Տաթև Հակոբյանը 90 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի ապրիլի 7-ին` Երևանի ժամանակով` 19:25-ին: Երեք աղջիկներն էլ հանդես կգան A խմբում:
Տղաներից Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պայքարի մեջ կմտնի ապրիլի 6-ին: Կարապետյանը փոխել է քաշային կարգը և 85 կգ քաշային կարգում հանդես կգա B խմբում` Երևանի ժամանակով` 16:00-ին:
Ապրիլի 7-ին 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը ժամը 16:30-ին կմրցի B խմբում: 105 կգ քաշային, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը մեդալների համար կպայքարեն ապրիլի 8-ին Երևանի ժամանակով 9:00-ին: Նույն օրը 19:10-ին գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռոբեն Ալեքսանյանը կմտնեն մրցակցության մեջ: