Ազար. Չեմ տեսնում ինձ Մեսսիի մակարդակին
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, թե ում է համարում ֆուտբոլային նկարիչներ:
«Ինձ համար ֆուտբոլի իսկական նկարիչներն են Ռոնալդինյոն, Զիդանը և Ռիկելմեն: Նրանցից հետո գալիս է Մեսսին: Գնդակով նրա շարժումն այլ բան է: Չեմ տեսնում, որ կարող եմ լինել այդ մակարդում: Թող նման համեմատություններն անեն ուրիշ մարդիկ, իսկ ես չեմ պատրաստվում ինձ կոչել նկարիչ:
Պարզապես ցանկանում եմ ուրախացնել երկրպագուներին: Ֆուտբոլիստների նպատակն է նրանց երջանկացնելը»,- Ազարի խոսքը մեջբերում է Fourfourtwo.com-ը: